Yerevan City

3 Tichina street, Yerevan, Armenia, Yerevan, 0065 ,Armenia
Yerevan City Yerevan City is one of the popular Retail and Consumer Merchandise located in 3 Tichina street, Yerevan, Armenia ,Yerevan listed under Retail and consumer merchandise in Yerevan , Place to Eat/Drink in Yerevan , Grocery Store in Yerevan ,

Contact Details & Working Hours

More about Yerevan City

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմադրվել է 2007թ-ին: Երևան Սիթին առաջին առևտրի կենտրոնն էր, որը գործում էր Ռուբինյանց 15/5 հասցեում:

Բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և աստիճանաբար այսօր արդեն գործում է թվով 14 սուպերմարկետ: Որակյալ սպասարկումը և առաջարկի բազմազանությունը մեր աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքն են:

«Երևան Սիթի»-ն Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Հաճախորդի համար տեղաշարժման առումով շատ հարմար է: Ընդարձակ տարածքն օգնում է, որ նույնիսկ տոն օրերին մարդիկ իրար չխանգարեն գնումներ կատարելիս: Վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված "express" դրամարկղեր, առանձնացված բաժիններում ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, երբ առաջարկվող ապրանքատեսակները մեկ տասնյակից ավել են: Հաճախորդն արդեն կողմնորոշվում է ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս: Ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Օրվա ընթացքում տարբեր ապրանքատեսակների համար գործող «Կես գին» ակցիան հաճելի անակնկալի է բերում մեր հաճախորդին: Դրանց մասին կարող եք իմանալ նաև մեր կայքից: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն ունեն մեր Հավատարիմ հաճախորդները: Նրանց տրված արտոնությունների մասին կարող ես իմանալ համապատասխան բաժնում:

Մեր նորացված կայքում « Բոնուս ակումբ»-ի անդամներն այսուհետ կարող են տեղեկանալ իրենց քարտի պատմությանը, ինչպես նաև իմանալ թափուր աշխատատեղերի մասին և դառնալ «Երևան Սիթի» մեծ ընտանիքի անդամ: Մեր հաջողության գրավականը մեր հաճախորդների գոհունակությունն է, աշխատանքի կազմակերպման մեր սկզբունքը` միայն թարմը, միայն որակյալը, գնային առումով հարմար ու բազմազան տեսականի` 24 ժամ շարունակ: Մենք հանգստյան օրեր չունենք, մենք հանգստանում ենք մեր աշխատանքի մեջ:

«Երևան Սիթի»` անակնկալները շարունակվում են:

Map of Yerevan City